«ՀԱԿ-ն ա՞յն է, ինչ էր ԲՀԿ ռեսուրսների առկայության պայմաններում». Մելքումյանը հակադարձում է Զուրաբյանին
«ՀԱԿ-ն ա՞յն է, ինչ էր ԲՀԿ ռեսուրսների առկայության պայմաններում: Այսինքն՝ ինքն էլ այն չի չէ՞, ինչ որ կա: Այսինքն՝ դա մեկը մյուսով շաղկապված է եղել: Ինքը գիտի: Այնպես չի, որ առանձին պայքար են մղել: Մենք եղել ենք ընդհանուր թիմային դաշտում, և ՀԱԿ-ն էլ իր գործունեությունը ծավալել է հաշվի առնլով այն, ինչ ասել է Լևոն Զուրաբյանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով aravot.am-ում հրապարակված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն այսօր և ԲՀԿ-ն երկու-երեք ամիս առաջ, դրանք շատ տարբեր քաղաքական ուժեր են`անհամեմատելի`ռեսուրսների առումով, անհամեմատելի` վճռականության առումով:
Մ.Մելքումյանը նշեց, որ կուսակցությունում ՀԱԿ-ի հետ հարաբերությունները չեն քննարկել: Նա հերքեց, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը զուտ նյութական հաշվարկի վրա է եղել:
«Հիմա ամենակարևոր խնդիրը հստակ քաղաքական օրակարագի ձևավորումն է, որ մենք ունենք: Եթե քաղաքական օրակարգի իրականացման համար ընդհանուր շահերը, մարտավարական և այլն, համընկնում են, ուրեմն՝ մենք կարող ենք համագործակցել:
Օրակագի մեջ տարբեր ելևեջներ կան, խնդիրներ կան, որ կարելի է լուծել մեկ տարում, 6 ամսում, 3 ամսում, բայց լայն վեկտորի առումով օրակարգը չի փոխվել»,- ասաց Մ.Մելքումյանը: