«Ես մեկնաբանություն չեմ անի Լևոն Զուրաբյանի մտքի թռիչքի գոհարներին». Վահան Բաբայան

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը aravot.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «ԲՀԿ-ն այսօր և ԲՀԿ-ն երկու-երեք ամիս առաջ, դրանք շատ տարբեր քաղաքական ուժեր են`անհամեմատելի`ռեսուրսների առումով, անհամեմատելի` վճռականության առումով»:

168.am-ի հետ զրույցում` խոսելով ՀԱԿ խմբակցության ղեկավարի այդ հայտարարության մասին, ԲՀԿ-ի մամլո խոսնակ Վահան Բաբայանն ասաց, թե ցանկություն չունի մեկնաբանելու նրա «մտքի թռիչքի գոհարները». «Ես մեկնաբանություն չեմ անի Լևոն Զուրաբյանի մտքի թռիչքի գոհարներին և կարծում եմ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ Լևոն Զուրաբյանը, կարող է կարծիք հայտնել երկրի երկրորդ քաղաքական ուժի հետ կապված անցուդարձի, քննարկումների, քայլերի և ընդհանրապես քաղաքական մոտեցումների մասին: Դա նորմալ երևույթ է, որ մարդիկ ապրում են ԲՀԿ-ի քայլերով, կատարած գործունեությամբ կամ մեկնաբանություններով, բայց ես բուն իր մեկնաբանությանը ցանկություն չունեմ պատասխանելու կամ մեկնաբանելու, բոլոր մարդիկ ազատ են իրենց կարծիքները հայտնել, այդ թվում՝ Լևոն Զուրաբյանը»:

Տեսանյութեր

Լրահոս