
Կենսավառելիքով լիցքավորված ինքնաթիռն առաջին կոմերցիոն չվերթն է իրականացրել աշխարհում

PhysOrg պարբերականի փոխանցմամբ՝ չինական Hainan Airlines ինքնաթիռն աշխարհում առաջին անգամ Շանհայից Պեկին կոմերցիոն չվերթ է իրականացրել այնպիսի վառելիքով, որի կեսը պատրաստված է եղել բուսական յուղից:
Մարտի 21-ին Շանհայից Պեկին կոմերցիոն չվերթ իրականացրած Boeing 737 ինքնաթիռը լիցքավորված է եղել կիսով չափ ավիակերոսինով (ստանդար ռեակտիվ ածխաջրածնային վառելիք) և կիսով չափ էլ կենսավառելիքով՝ պատրաստված բուսական յուղից:
Կենսավառելիքն արդեն իսկ օգտագործվել է կանադական ու ավստրալական ինքնաթիռների փորձնական թռիչների ժամանակ, սակայն Boeing ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ չինական ինքնաթիռի թռիչքը դարձավ կոմերցիոն առաջին չվերթը՝ կատարված նման վառելիքով: