Նախորդ օրը մեկօրյա այցով Հայաստան է ժամանել ալամ աշխարհի հայերի միության նախագահ, Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել։Հանդիպումը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հիշարժան օրը։
Երեկ առավոտյան, ԱԺ բրիֆինգի ժամանակ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը սպառնացել էր՝ եթե չընդունեն կառավարության հրաժարականը, իրենք «բարիկադներ ու ցնցումներ» են խոստանում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ:
Մարտի 28-ին,ժամը 19.30-ից մինչեւ 21.15-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Չինարին:
Անդրեյ Մակարեւիչի շուրջ ստեղծված իրավիճակը նրանք համեմատել են անվանի գրող Բորիս Պաստեռնակի հետապնդումների հետ, որին նա ենթարկվել էր Նոբելյան մրցանակ ստանալուց հետո:
Մարտի 28-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երասխավան-Պարույր Սևակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
«Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա:
Ազգային վճարային համակարգի ստեղծմանը «Ռոսիա» բանկի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունումն ու միայն ռուբլով վճարահաշավարկային գործարքների իրականցումը բանկն արտաքին ռիսկերից պաշտպանված է դարձնում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թևը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին:
Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, թե Ս. Սարգսյանը սխալ է տեղեկացված և չի տիրապետում իրականությանը: «Ես չգիտեմ՝ իր խորհրդականներն ովքեր են, որ իրեն նման սխալ տեղեկատվություն են տալիս. կարող են հանգիստ օգտվել «Գազպրոմ» ընկերության կայքից, Բելառուսի վիճակագրական ծառայության կայքից ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ասում է, թե մարդիկ չեն խոսում. մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում»,- նշեց նա:
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից:
Այսօր՝ մարտի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է՝ 0,49%-ով, ինչը լուրջ աճ է
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ համայնքն առաջիկայում արոտավայրեր չի ունենա: Համայնքի ընդհանուր արոտը ներկայում կազմում է 600 հա-ից ավելի:
Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել է «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»:
Ոստիկանությունը որոնում է կողոպուտի ենթարկված կանանց:
Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը երկար ժամանակ:
Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ առավել ընդգծվեցին «Ժառանգության» և եռյակի տարբերությունները:
Վերջերս Գյումրու քաղաքապետարանի հայտարարարած մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են:
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել:
Google-ի նոր ծառայությունը թույլ կտա համեմատել տարբեր մթերքերի սննդային ծավալը, թե որքան շաքար, կալիում, գլյուկոզա կամ վիտամին կա մթերքի մեջ: Համեմատությունը կատարվում է ըստ բաղադրության, պատրաստման եղանակի և քանակի հիման վրա:
«Ես հաճախ եմ նրանց նայում, ես ամեն օր նրանց հետ խոսում եմ, ամեն օր աղոթում եմ նրանց համար: Ինչ կտա դա ձեզ, կարևոր չէ: Սա իմ ողբերգությունն է, ձեր հետ կրում եմ»,- այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ մոռացել է՝ ինչ է ասել, գրել իր մասին տուժող կողմը. «Ինչ ուզում եք՝ դուք ինձ ասեք: Ինչ ուզում եք: Ես միևնույնն է՝ ներող եմ, որովհետև գիտեմ՝ ինչ է մայր սգավոր, ես գիտեմ՝ ինչ է հայր, որովհեըև ես հայր եմ»:
Մարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն` հայտնելով, որ վայր է ընկել:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Հաղորդվում է, որ հիմնական թեկնածուներն առաժմ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ:
Լեռնային Լորուտ գյուղում անասնապահությամբ գրեթե բոլորն են զբաղվում: Այստեղի կաթնամթերքն էլ հարգի է թե Ալավերդու և թե Վանաձորի շուկայում:
Ես ցավով եմ ընդունում Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի վերաբերմունքը, Հայաստանի դիրքորոշումը, որովհետեւ ես լավ գիտակցում եմ, որ Հայաստանն ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Ուկրաինայի պետական շահերի հետ, եւ որպես դիվանագետ շատ լավ հասկանում եմ… բայց տվյալ դեպքում սա այն դեպքը չէ
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Եթե ասեմ` կարող էր և չարեց, անհիմն կարծիք կլինի, գուցեև չէր կարող: Ես վստահ չեմ, թե ինչն էր շարժառիթը, որովհետև Հայաստանում որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ: Չեմ կարծում, որ եղել է թափանցիկ որոշում կամ հասարակության հետ երկար քննարկում
Մարտի 28-ին, ժամը 18.55-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.42-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սևան քաղաքից 18 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: