Բաժիններ՝

Ծալովի դանակով հարվածներ էր հասցրել

Մարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն` հայտնելով, որ վայր է ընկել:

Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ` վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Զորիկ Ղ.-ն` հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս