Բաժիններ՝

«Եվրատեսիլ»-ում Ավստրիայի տրանսվեստիտ ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստն Արամ Mp3-ին «հոմոֆոբ» է անվանել

Austrian Independent պարբերականի փոխանցմամբ` «Եվրատեսիլ» -ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ «լեզվակռիվ» է սկսվել այն բանից հետ, երբ Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել է «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»: Նա նաեւ Կոնչիտային խորհուրդ  է տվել կողմնորոշվել` իրականում կի՞ն է, թե՞ տղամարդ։

Ըստ պարբերականի` Արամը նաեւ քննադատաբար է արտահայտվել գեյ-հանրության վերաբերյալ ընդհանրապես. «Երբ Երեւանում  անցնում եմ Կոմայգու մոտով, ես արագացնում եմ մեքենայիս ընթացքը,-Արամի խոսքերն է մեջբերել պարբերականը:-Ես չեմ ապրում այդ կյանքով եւ կարեւոր չէ, թե աշխարհը ինչպես է զարգացել կամ հետընթաց ապրել։ Ինձ համար այս ամենն անընդունելի է»։

Կոնչիտան Արամի խոսքերին բավականին յուրօրինակ մեկնաբանություն է տվել: «Ինձ թվում է,  թե Արամը կուզենար, որ ես կին լինեի, բայց ես կարող եմ  նրան ասել, որ կանացի կերպար ունեմ բեմում, իսկ դրանից դուրս ես ալարկոտ երիտասարդ եմ եւ մտադիր չեմ փոխվել»,-ասել է նա, ապա դիմելով Արամ Mp3-ին` ավելացրել. «Եթե դուք հասկանալու խնդիր ունեք, ես ուրախ կլինեմ նստել ձեզ հետ եւ առավել մանրամասն դա բացատրել: Դատելով ձեր հոմոֆոբիական մեկնաբանություններից`  դուք ունենք այդ զրույցի կարիքը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս