Պետական դրոշով աշտարակը լինելու է բարձրությամբ յոթերորդը աշխարհում եւ ամենաբարձրերից մեկն ԱՄԷ-ում:
Խրուշչովին նա հարգում էր, նրան «չհղկված ադամանդ» էր համարում: Ասում էր, որ նա տաղանդավոր, ունակ մարդ էր, համարձակ, սակայն ոչ բավարար չափով կրթված, գիտելիքների պակաս ուներ:
Ըստ մեղադրանքի՝ նրան կարգի հրավիրելուց հետո ևս սեփական անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքից ամբաստանյալը չի դադարեցրել իր խուլիգանական գործողությունները և երբ դատական նիստերի դահլիճ է մտել տվյալ գործով հաջորդ վկան, նրան տեսնելուն պես վերջինիս անվանել է` «վիժվածք»:
Այն երեխաները, ովքեր օրվա ընթացքում 10 ժամից պակաս են քնում, ունենում են ավելորդ քաշ՝ նվազագույնը 13 ժամ քնող երեխաների համեմատ:
Որպեսզի այդ հարցում թյուրիմացություններ չլինեն, ես խնդրում եմ, որ բոլորը վերցնեն կուսակցության կանոնադրությունը և տեսնեն, որ կուսակցության տեսակետը հայտնում է կուսակցության նախագահը, ով Րաֆֆի Հովհաննիսյանն է: Իհարկե, սա չի արգելում մնացածներին իրենց տեսակետը հայտնել: Այո, «Ժառանգությունում» կան տարբեր տեսակետներ, բայց եթե ուզում եք իմանալ, թե ո՞րն է կուսակցության պաշտոնական տեսակետը, ապա կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի քվեարկության հարցով նման տեսակետ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դեմ» քվեարկությունը Հայաստանի համար ստեղծեց հնարավորություն, որ մյուս պետությունները նրա հետ պայքարի ժամանակ գիտակցեն, որ իրենց գործողություններն անպայման ունենալու են հետևանքներ, եթե ոչ անմիջապես, ապա գոնե ապագայում:
Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես և վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ-ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։ Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է` փոխարինված համարանիշերով մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք 100.000 դրամի չափով:
Ակներ գյուղի թատրոնի ու Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի ուժերով էր, որ 1970-ականներին կազմակերպվեց Թատերական Լոռի առաջին փառատոնը, որն այժմ արդեն դարձել է միջազգային ու տարեցտարի ընդգրկում է նոր՝ ճանաչված թատերախմբերի:
Այս օրերին Տավուշի մարզի Չինարի գյուղում ծառատունկ է։ Պատճառը ադրբեջանական կողմից գյուղի վրա հերթական կրակահերթն է։ «Գյուղի ճանապարհների հատվածում ծառեր ենք տնկում, որպեսզի հետագայում ծառերը մեծանան ճանապարհը փակեն և ադրբեջանական կողմից մեր գյուղը չերևա», – «Ա1+»-ին ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։
«Ես վախենում եմ ժամկետների մասին խոսել, քանի որ եթե այնպես լավ է գնում նախապատրաստական գործընթացը, ինչպես ՀՀ-ի հետ, ավելի լավ է աչքով չտալ:
Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությանը հայ ընթերցասեր հասարակությունը ծանոթ է նրա «Վիրավոր խաչ», «Բիբլիական ընդմիջումներ», «Գոյահանդես», «Էն աշխարհը չի» և այլ ժողովածուներից:
Մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.8 մլն ԱՄՆ դոլար:
Ի՞նչ էր գուժում բնակարանի դռան զանգը:
Ալավերդու ներքաղաքային տրանսպորտից մշտապես օգտվողներն արդեն գիտեն, որ աշխատանքային օրերին առնվազն կես ժամը մեկ ավտոբուս է շարժվում Ալավերդու ներքևի հատվածից Սարահարթ թաղամաս և հակառակը:
Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղում՝ գնացքի գծերի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 28-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Ռուստամ Թ.-ն:
Նա գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահի թեկնածու առաջադրվելու համար փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ
Արամ MP3-ի «Not alone» երգը շարունակում է «պայթեցնել» «Եվրատեսիլ»-ի Youtube-յան ալիքը: Տեսահոլովակն օրեցօր աննախադեպ ցուցանիշներ է գրանցում:
«Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, թե ինչ գյուղատնտեսական քաղաքականություն է իրականացնում իր գործընկերը, ինչպես դուրս գալ միջազգային շուկա: Օրինակ՝ Բելառուսը լիդեր է գյուղմեքենաների արտադրության ոլորտում, որի ներքո միավորվում են ռուսական և ղազախական մեքենաշինարարները»,- ասաց Վալովայան:
Օրերը տաքանալուն պես՝ անտառը շատերի համար է դառնում աշխատավայր ու ապրուստի միջոց:
Չինաստան ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցի շրջանակում այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ:
Հայաստանը դիտարկում են` որպես Ռուսաստանի արբանյակ-պետությունը, և, բնականաբար, եվրոպացի ու ամերիկյան քաղաքական գործիչների համար բացահայտում չէ այն փաստը, որ Հայաստանն այնքան էլ անկախ արտաքին քաղաքականություն չունի և այս հարցում պարզապես հետևում է ռուսական արտաքին քաղաքականությանը:
Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային:
Պետք է ներկայացնել պրոցեսն այնքանով, որքանով կա, չի կարելի իրականության տեղ մատուցել ցանկալին: Կրկնում եմ՝ եթե լիներ քառյակ, «Ժառանգությունն» իրավունք կունենար պահանջելու, թե ինչու մյուսները ներկա չեն, բայց եթե չկա այդ քառյակը, կա միայն ցանկություն, ապա որևէ մեկը որևէ մեկից չի կարող պահանջել գնալ մեկը մյուսի միջոցառմանը:
Նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը. ուտեստները համեմեք օրը 1-3 գրամ դարչինով։ Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տրամադրությունը, ակտիվացնում է ուղեղը` խորհուրդ է տրվում ինսուլտ տարած հիվանդներին։
Արդեն մի քանի օր է ընդանում են ինտենսիվ հանդիպումների և քննարկումների շարք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընդանում է ըստ տրամաբանության, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում է ստեղծված իրավիճակից արագ, արդյունավետ ելքերը գտնելու ճանապարհները, դրան տանող առաջարկները և լուծման իրական մեխանիզմները:
Մարտի 28-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին:
Մարտի 19-ին Մոսկվայի տարածաշրջանի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են նախկին «օրենքով գողի»՝ քրեական աշխարհում հայտնի Հայկ Նիկողոսյանին: