![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/zinvor-1.jpg)
tesankyun.am-ը գրում է. Մարտի 28-ին,ժամը 19.30-ից մինչեւ 21.15-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Չինարին:
Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել է, որ գնդակները խոցել են տների պատուհաններ,մտել տների հատակներ: Այդ բնակարաններում ապրող երեխաները վախ են ապրել:
Չինարիի գյուղապետի խոսքով, հայ սահմանապահներն արժանի հակահարված են տվել ազերիներին: Այդ պահին Սաղոյանի կողքին հարեւան Չորաթանի գյուղապետ,ազատամարտի տարիներին Չորաթանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանն էր:
Չինարիի գյուղապետն ասել է, որ Վ. Բաղմանյանը եկել էր տեսնելու իրավիճակը, նաեւ ոգեւորելու չինարեցիներին:
Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել է, որ մարտի 28-ի երեկոյան մոտ մի ժամ, ընդհատումներով ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղը, վնասներ չկան: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնել է , որ մարտի 27-ի գնդակոծությունից ծակվել են գյուղի տների տանիքներ: Նրա խոսքերով՝ մարտի 28-ի երեկոյան գնդակոծության վնասները պարզ կդառնան մարտի 29-ի ցերեկը:
Մանրամասներն` այստեղ