
Անհասկանալի իրավիճակ` ֆոնդային բորսայում. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով և կազմել 414 դրամ։
Խնդիրն այն է, որ Նովրուզը նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսք է եղել դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեր շուկան պետք է հագենար արտարժույթով, և դրամը պետք է արժևորվեր։ Մի քանի օր հենց այդպես էլ եղավ։ Բայց երեկվա արժեզրկումը կարող է ազդանշան լինել, որ արտարժույթի ներհոսքի ծավալները սպասվածից ցածր են եղել, և իրանցիների վերադարձից հետո դրամը կարող է կտրուկ արժեզրկվել։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։