
Երկրաշարժ է տեղի ունեցել Սևան քաղաքից դեպի արևելք

Մարտի 28-ին, ժամը 18.55-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.42-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սևան քաղաքից 18 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.52օ և արևելյան երկայնության 45.16օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: