ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահին

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության
շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ապագա
ծրագրերի, խորհրդարանական ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցերը:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայի օրենսդիրների պարբերական
այցերն Արցախ, որով հնարավորություն է ստեղծվում ԼՂՀ վերաբերյալ օբյեկտիվ
տեղեկատվության ներկայացումն միջազգային խորհրդարանական հարթակներում:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է,
որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ
յուրատեսակ ներկայացուցիչներն Եվրոպայում:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և
օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930