
ԱԺ արտահերթ նիստը տապալվեց

ՕԵԿ հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քիչ առաջ տապալվեց՝ քվորումի բացակայության պատճառով: ՀՀԿ-ականները, ինչպես առավոտյան հայտարարել էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բոյկոտեցին նիստը: Ներկա էին ընդամենը 32 պատգամավորներ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում ապահովված չէ, թեև 3 ժամվա ընթացքում կարող են քվորումը հավաքվել:
Հիշեցնենք, որ օրակարգում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծերն էին: