Էրդողանը քննադատել է նոր iPhone 6-ը

Phys.org-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է վաճառքում հայտնված նոր iPhone 6-ը: Էրդողանի խոսքերով՝ այդ սմարթֆոնը գործնականում որևէ կերպ չի տարբերվում նախորդ մոդելից:

Էրդողանը պատմել է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու ժամանակ Նյու Յորքում վիթխարի հերթեր է տեսել Apple-ի խանութի մոտ. «Ամեն տարի այդ ապրանքանիշը ստեղծում է նոր մոդել: Սակայն իրականում iPhone 6-ը ոչնչով չի տարբերվում իր նախորդից, որը հայտնվել է նախորդ տարի: Վաճառվում է ոչ թե մոդելը, այլ՝ ապրանքանիշը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930