
Կանադացին ճանաչվել է աշխարհի ուժեղագույն քահանա (տեսանյութ)

The Daily Star-ի փոխանցմամբ՝ լյութերական եկեղեցու քահանա Քևին Ֆասթը ճանաչվել է աշխարհի ամենաուժեղ քահանա: Նա մի շարք ռեկորդներ է գրանցել, որոնք իրենց տեղն են գտել Գինեսի ռեկորդների գրքում:
Օնտարիայում ծառայող քահանան, ով ոչ վաղ անցյալում դարձավ 51 տարեկան, 12 տարեկանում սկսել է զբաղվել սպորտի ուժային տեսակներով՝ ոգեշնչվելով 19-րդ դարի կանադացի հայտնի մարզիկ Լուի Սիրից: Իր ռեկորդների համար ստացած բոլոր գումարները կանադացին հատկացնում է տեղի բարեգործական կազմակերպություններին:
Նրան հաջողվել է տեղաշարժել 189 տոննա կշռող ինքնաթիռ, ինչպես նաև 30 մետր առաջ տանել աշխարհի ամենածանր բեռնատարը՝ 57 տոննա: