Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահն ամերիկյան զորքերի մնալու մասին համաձայնագիրը կստորագրի վաղը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշարաֆ Գանի Ահմադզայը վաղն ԱՄՆ-ի հետ կստորագրի երկրում ՆԱՏՕ-ի զորքերի կարգավիճակի մասին համաձայնագիր: Այս մասին գործակալությանը հայտնել է Քաբուլում ամերիկյան դեսպանատանը նրա աղբյուրը:

Համաձայնագիրն ԱՄՆ-ին հնարավորություն կտա 2015 թվականից հետո նույնպես զորքեր պահել Աֆղանստանի տարածքում, սակայն այս դեպքում խոսքը գնում է ոչ մեծաթիվ զինվորական կոնտինգենտ (մինչև 10.000 զինծառայող) պահելու մասին: Համաձայնագիրը ստորագրվելու է Քաբուլի նախագահական նստավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930