Նազարբաևն Աստրախանում առաջարկել է դիտարկել Կասպյան ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով Աստրախանում մասնակցում է Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովին, առաջարկել է դիտարկել Կասպյան ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը.

«Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հնարավորությունը, փոխադարձ առևտրի ներգրավումը: Նախքան Կասպիցի իրավական կարգավիճակի կարգավորումը կարելի է դնել տնտեսական փոգործակցության հիմքերը:

Առաջարկում եմ դիտարկել Կասպյան ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Այդ հարցը կարող է դառնալ մեր կառավարությունների մակարդակով առարկայական առաջին քննարկումներից մեկը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930