Եթե Մարտի 1-ից հետո հնարավոր է ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի (կամ Քոչարյանի) հետ, եթե հնարավոր է ՀԱԿ-ի և «Ժառանգության», ԲՀԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը, եթե հնարավոր է, որ այս երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, ուրեմն ափսոս միայն Մարտի 1-ի տասը անմեղ զոհերը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ:
«Չէի ցանկանա անդրադառնալ ելույթին ամբողջությամբ, բայց հատկապես այն հատվածը, որտեղ ՀՀ նախագահը մատնանշում է, որ Հայաստանում քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին հարցը, ըստ իս` արված է բացառապես Հայաստանի ներքին լսարանի համար, և, ցավոք սրտի, այն կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա որոշ քաղաքական կազմակերպությունների հետ»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 24 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին, որի մոտ եղել է դիտահորի կափարիչ:
Ինչ-որ մի բան գլոբալ աշխարհում փոխվում է, 2009 թ. սեպտեմբերի 11-ից հետո խառնվել է, շահերի, սահմանների ու տնտեսական հետաքրքրությունների վերադասավորումներ են գնում: Ծերուկ Եվրոպան էլ, որի հետ մենք էլ ենք կապված, մի ընտանիք ենք, պարոն Ֆյուլեն հանկարծ հիշեց՝ այսպես չի լինի, պետք է Ատլանտիկ օվկիանոսից մինչև Վլադիվոստոկ մի տնտեսական համակարգ ստեղծեն, ԵՄ-ն և ԵՏՄ-ն պետք է ունենան ազատ առևտրի ռեժիմ: Դրա համար ուկրաինական ժողովրդին պետք էր հասցնել ողբերգությա՞ն:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.54 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.11%-ով։
Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել և շարունակում է մնալ շատ կարևոր գործընկեր:
Ժամը 20․20-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ 21֊ամյա Հարություն Հարությունյանը Այգեվան գյուղում իր վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի Արա լեռ գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գրիգորյանին։
Ըստ Գ.Մակարյանի՝ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ առևտրականները բողոքում են այս օրենքի դեմ. «Օբյեկտիվ պատճառներն այն են, որ իրենք չենք կարողանալու փաստաթղթավորումն ապահովել, որովհետև իրենց մոտ կա խնդիր հին ապրանքների հետ կապված, կամ խոշոր բիզնեսը պարզապես չի տրամադրում իրենց փաստաթղթեր:
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»:
Ըստ ընկերության ուղևորափոխադրումների իրականացման բաժնի պատասխանատուի, սովորաբար միջհամայնքային կայարանները կամ փոքրիկ կիսակայարանները փակվում են, եթե տվյալ հատվածներում չեն արդարացվում գնացքների կայանումները:
«Գյուղապետի նկարչությունը որևէ կապ չունի արտադրողի հետ: Ոչ մի գյուղապետ չգիտի, թե Ծաղիկ կովը քանի լիտր կաթ է տվել այդ օրը գյուղում»:
«Հո մեջս չե՞մ պահելու, ինֆարկտը խփի. չորս հատ երեխա ունեմ»,- այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու հաճախ հայհոյանքները չի զսպում: Հատկապես ԱԺ-ում հաճախ է սիրում կրկնել «դավայ, ս…», «հայվան» եւ այլ արտահայտությունները:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանի բողոքը:
ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերն ավելի կամրապնդվեն
Ալավերդու Խուդյակով թաղամասի առանձնատներում տարիներ շարունակ խմելու ջուր չեն ստանում: Առանձնատների բնակիչները ջուրը դույլերով բերում են բազմաբնակարան շենքերի բնակիչներից:
Մշկընկույզն ունի ցավազրկող հատկություն, օգտագործվում է բարորակ ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման համար։ Ուժեղացնում է իմունային համակարգը, ակտիվացնում է արյան շրջանառությունը, կիրառվում է նաև միոզիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի բուժման համար։
Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա, իսկ գրացումը շարունակվոմ է մինչև քվորում պապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ:
Սահմանի վրա հարկման իրականացումը հիանալի հնարավորություն է տալիս` նվազեցնել ստվերային հատվածի հավանականությունը, քանի որ ներմուծման փաստը տեղի է ունենում սահմանին` մաքսային աշխատակիցների ներկայությամբ, և ոչ թե` երկրի տարածքում:
«Գույքը, որը 5 մլրդ դրամից ավելի արժեք ունի, համալիրին չի պատկանում, բայց մարդիկ օգտագործում են: Այդ գույքը միայն մեր ՓԲԸ-ը չի պատկանում, այլ տարբեր կազմակերպությունների, որոնց թիվը հասնում է 12-ի: Չեն ճշտել, թե ինչն է իրենցը, ինչը` ոչ: Այդ կազմակերպությունները վարձակալել էին, գույք ունեին այնտեղ, եկան այդ մարդկանց դուրս հանեցին, հիմա էլ նրանց գույքն օգտագործում են: Լավ, մենք սնանկ ենք, մեր գույքը բռնագրավեցին, բա այս կազմակերպությունների գույքի հարցն ինչպես պետք է լուծվի: Կամ մենք սնանկ էինք` չէինք կարող աշխատողներին վճարել, իսկ վարչապետն ասաց` կվճարեն, բայց մինչև հիմա ոչ մի աշխատողի չեն վճարել»,- ասաց նա:
Ուկրաինական այն ընկերությունները, որոնք բացառապես կենտրոնացած են եղել ռուսական շուկայի վրա, չափազանց մեծ դժվարություններ են կրում նրան փոխարինող շուկայի փնտրտուքի հարցում:
Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում հրաադադարի ռեժիմի պահպանման հարցը:
«Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չի կարող անմիջականորեն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա: Վտանգ կծագի այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մաս կազմեն նախկին ԽՍՀՄ-ի պես ինչ-որ նոր քաղաքական միության, և ինքնիշխանության մի մասը փոխանցվի նոր կենտրոնին կամ վերպետական մարմնին: Այդ ժամանակ կարգավորման գործընթացի վրա ներազդելու ՀՀ և ԼՂՀ հնարավորությունները սահմանափակվելու են, և մեզ կարող է պարտադրվել անընդունելի լուծում»,- ասում է Մասիս Մայիլյանը:
« Մինչ օրս խնամքով պարտակում են ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տված պաշտոնյաների ինքնությունը: Նույնիսկ ոչ մասնագետի համար է ակնհայտ, որ չեն կարող չբացահայտվել մի քանի հազար ոստիակնների, զինծառայողների, հատուկ ծառայության աշխատակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի հանգամանքները: Ի՞նչ է, մեր օպերատիվ հետախուզական, քննչական ու դատախազական մարմինները պրոֆեսիոնալ անկարողների հավաքատեղի՞ են: Ի՞նչու է ի վերջո երկրի բարձրագույն իշխանությունը հանդուրժում նման իրավապահների: Այս պարագայում բացարձակ անընդունելի ու անհասկանալի է ԱԺ-ի լռությունն ու իներտությունը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին:
Թուրք-եգիպտական հարաբերությունները զգալիորեն սրվեցին նախորդ տարվա ամռանը՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո:
Իշխանությունները անկախության օրվա նախաշեմին ոչ միայն Երդվյալ ազատամարտիկների միությանը համագումար անցկացնելու տեղ չհատկացրեցին, այլ բացարձակ անհարգալից վերաբերմունք դրսևորեցին համագումարին ներկա գտնված 1700 պատվիրակ հանդիսացող 1-ին գծում կռված ազատամարտիկների նկատմամբ: Ինչ արած՝ ամեն ինչ պարզ է, երկիրը դուրս է եկել իր զորության ուղղուց և կարող ենք փաստել, որ մինչ այսօր ազատամարտիկների ոտնահարված արժանապատվությունը ոչ թե անցյալի բացթողումներից է գալիս, այլ հենց այս պահին էլ ներկայիս իշխանավորների կողմից նրանց հանդեպ տարվող քաղքականությունից է:
Ն.Փաշինյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր, որպես «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի նախագահ, որպես նախին քաղբանտարկյալ, գոտևորման խոսքեր հղեց սյունեցիներին. «Մենք ՀՀ-ն ազատելու ենք լիսակների բանդաներից և մեր երեխաները ապրելու են ազատ Հայաստանում»: