Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի հանրաքվեի մասին հրամանը կվիճարկեն ՍԴ-ում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի Նախարարների խորհուրդն այսօր որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ կապված Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանի օրինական լինելու հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի 27-ին ստորագրել էր Իսպանիայից տարածաշրջանի անկախանալու մասին հանրաքվեն նոյեմբերի 9-ին անցկացնելու հրամանը:

Նույն օրը Կատալոնիայում ուժի մեջ էր մտել հարցումների մասին օրենքը, որը տեղի իշխանությունների կարծիքով՝ հնարավորություն կտան համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության:

Այն բանից հետո ինչ Սահմանադրական դատարանը դիտարկման համար կընդունի հայցը, դա ինքնաբերաբար կնշանակի 5 ամսով սառեցնել հարցումների ու հանրաքվեի մասին օրենքների ուժը՝ համաձայն Սահմանդրության: Եթե որոշումը չընդունվի այդ ժամանակահատվածում, ապա դատարանը պետք է լուծի ժամկետը երկարաձգելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս