
Ուսանողից գումար պահանջած ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից

Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս Նունե Գյոկչյանը այսօր հեռացվել է աշխատանքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ գործողություններ է ձեռնարկել ԵՊՀ-ն համացանցում հայտնված ձայնագրության հետ կապված, որում դասախոսը ուսանողից 40 հազար դրամ է պահանջում հավելյալ պարապմունքների համար: