Բաժիններ՝

Կաշառքի համար մեղադրվող ՔԿԱԳ բաժնի պետը կալանավորվել է. «Փաստինֆո»

Սևանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Հիշեցնենք՝ Մանուշ Կիրակոսյանը ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ իր աշխատավայրում կաշառք ստանալու պահին:

Կաշառք ստանալու դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ըստ գործի նյութերի՝ Երևան քաղաքի բնակիչ Ռ.Իսկանդարյանը, խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել էր Մանուշ Կիրակոսյանին, որպեսզի վերջինն իրեն ամուսնության կեղծ վկայական տրամադրի, ինչի արդյունքում ինքը կկարողանա փոխել ազգանունը, ստանալ նոր անձնական տվյալներով նոր անձնագիր և արդեն նոր փաստաթղթերով հնարավորություն կստանա կրկին մեկնել ՌԴ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930