
22-ամյա երիտասարդը գերեզմանատանը դանակահարել է 38-ամյա տղամարդուն

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Բ.-ն դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն