Ֆինանսների նախարարության մոտ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մարտի 7-ի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ ակտիվիստները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեջքին՝ համազգեստի վրա, փակցրել էին «Դեմ եմ» գրությամբ պիտակ:
Այսօր՝ մարտի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.41 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է՝ 0,02%-ով կամ 0.09 դրամով։
Շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի դեմ գործով հաջորդ դատական նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրական ճառի հրապարակմամբ:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ՌԱՀՀԿ (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի) հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մարտի 5-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսին:
Մարտի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Էրիկ Խ.-ն և 1993 թ. ծնված Գարիկ Ա.-ն:
«Մենք ունենք ՀՀ նախագահի կոնկրետ հանձնարարությունը, անմիջական ղեկավարությունը և աջակցությունը, որ Սևանա լիճը հիվանդ է, պետք է բուժել, որ Սևանա լիճը իր ռեսուրսներով մեզ օգնել է, եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը»:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ տեղի ունեցած այսօրվա ակցիայի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված «Դեմ եմ»-ի անդամներին հերթով ազատ են արձակում:
Սեքսի ամեն տեսակ գոյության իրավունք ունի, եթե դա տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ:
Ես մտածում եմ՝ հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը ունի ինֆորմացիա, որից մենք զուրկ ենք: Ենթադրենք, նա ունի այնպիսի ինֆորմացիա, որ Իվանիշվիլին զինվորական համազգեստներ է հագցրել իր թիկնապահներին և նրանց բաց թողել հանրահավաք անցկացնող ժողովրդի վրա:
«Եվ Հայաստանի մասին խոսելիս` առաջին հերթին՝ հենց պետք է խոսել մշակույթի մասին: Նույնիսկ առիթ է եղել, մի անգամ մեր նախագահին եմ ասել, որ նա միջազգային ասպարեզում առաջին հերթին կարող է իրեն հպարտ զգալ նրանով, որ ներկայացնում է մշակութային բարձր արժեքներ ունեցող պետություն»,- նշեց Արեգ Միքայելյանը:
Հիմա շատերը կասեն, որ Արցախն արտաքին թշնամի ունի, մեզ պետք չեն նման ակցիաներ եւ այլն, եւ այլն: Համոզված եմ, որ նման ակցիայի դեպքում հաստատ ոչ հայրենասեր պիտակը կստանան բոլոր մասնակիցներն անխտիր, բայց պիտակավորողներն էլ հոգու խորքում համաձայն կլինեն ակտիվիստների պահանջներին, սակայն չեն համարձակվի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել ու ինչ-որ բան անձամբ փոխել:
500 գրամանոց մածունի փոխարեն նույն գնով իրացման ցանց է դուրս գալիս 450 գրամանոց, իսկ 450 գրամանոց թթվասերի փոխարեն, կրկին նույն գնով` 400 գրամանոց արտադրանք:
Տիմոշենկոյի ու Մերկելի հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոնգրեսի շրջանակներում:
Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Այդինն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի հետ հանդիպման ժամանակ:
Արամ Խաչատրյան համերգասրահը երեկ բազմամարդ էր. մենահամերգ էր տալիս դաշնակահար Տիգրան Համասյանը: 26-ամյա վիրտուոզը երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց իր ստեղծագործությունները:
Զարիֆը հայտարարել է, որ այդ մասին հրեական պետության ներկայացրած մեղադրանքները կեղծիք են և չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Աջ սեկտորի» կիևյան շտաբի նախագահ Անդրեյ Տարասենկոն:
Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:
Մեզ պետք է ոչ միայն իշխանափոխություն, մեզ պետք են շատ ավելի կարևոր այլ որակներ, մեզ պետք է վստահություն ձեռք բերել: Այսինքն` ինձ շատ ավելի մոտ են իշխանափոխության այն բանաձևերը, որ վերջերս հրապարակեցին, մի կողմից, ազատամարտիկները, մյուս կողմից` սփյուռքը: Ազատամարտիկներն ասացին` պետք է ստեղծել ժողովրդական վստահության կառավարություն:
Ֆաբիուսն ընդգծել է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կսահմանվի այն դեպքում, եթե ձեռք չբերվեն արագ արդյունքներ:
Ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի բողոքի ակցիան Ֆինանսների նախարարության դիմաց շարունակվում է, իսկ լարվածությունը՝ գնալով մեծանում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մասնակիցները փորձել էին մոտենալ շենքին։ Ոստիկանները փակել էին նրանց ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները չէին նահանջում են և պահանջում էին, որ իրենց մոտ իջնի անձամբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Մարտի 7-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցին հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 40 սմ երկարության արկանման իր` առանց մարտական գլխիկի:
Ըստ Գ. Միսակյանի՝ հիվանդանոցի բաժանմունքում հանդիպել է Զարինե Այվազյանին և ասել է, որ երեխան շավ չի շնչում, հաց չի ուտում և հարցրել է՝ արդյոք որևէ բան արե՞լ են կոկորդը մաքրելու համար: Բժշկուհին էլ, ըստ նրա, ասել է՝ անհոգ եղեք, ամեն ինչ նորմալ է, սիստեմայի մեջ ամեն ինչ կա «որ այդ վիրուսը հանի»: Գեորգի Միսակյանի խոսքով՝ հունվարի 1-ին ինքը գրեթ ողջ օրը հիվանդանոցում է գտնվել և չի տեսել, որ բժիշկները որևէ բան անեն:
Մարտի 7-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 27-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասկացել է նաև Հայաստանի հավաքականը:
Մերկելն ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը արժանի մոտեցում է ցուցաբերում այդ համաձայնագրի ստորագրմանը:
Աշոտ Մանուչարյանի խոսքով` արևմտամետ ուժերը ճիշտ են այն իմաստով, որ Ուկրաինայի ժողովուրդն ապստամբել է ընդդեմ «հարստահարողների» և «մաֆիոզ ղեկավարության», իսկ ռուսները ճիշտ են այն իմաստով, որ այդ ապստամբ ուժերի մեջ կան «խառնակիչներ», որոնց խառնակչության դեմ է դուրս եկել էթնիկ ռուս բնակչությունը:
Նախարարի փոխարեն ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ նախարարության աշխատակազմի ղեկավարը։ Սակայն մասնակիցներին դա չբավարարեց և նրանք փորձեցին փակել ճանապարհը։ Ոստիկանությունը փորձեց դա թույլ չտալ, ինչի հետևանքով առաջացավ քաշքշուկ։