2012թ. հունիս ամսին նա ծանոթացել է մի կնոջ հետ և նրա հետ հաճախակի սեռական հարաբերություն է ունեցել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այս մասին իմանալով՝ կնոջ ամուսինը նրան և նրա 12-ամյա դստերը վտարել է իր տանից։ Կինը գնացել է իր ծանոթ 30-ամյա տղայի մոտ և նրան խնդրել իրեն ու դստերը թույլ տալ ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։
ՀՀ Կառավարության՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ, առողջապահական հիմնարկներում պետական պատվերի շրջանակում բուժվող սոցիալապես անապահով խմբերի ցանկն ավելացել է: 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ սոցիալապես անապահով այն քաղաքացիները, որոնց անապահովության միավորը 30-ից բարձր է, առողջապահական հիմնարկներում սպասարկվում են անվճար կարգով, այսինքն՝ նրանց փոխարեն վճարում է պետությունը: Մինչ այս որոշումը, անվճար սպասարկվել են անապահովության համակարգում հաշվառված 36 և ավելի բալ ունեցող անապահով քաղաքացիները:
«Հայաստանի բյուջեն այս փորի մեջ է…»,-ֆեյսբուքյան էջում գրել է հեղինակը:
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:
ԲՀԿ-ի հետ աշխատել եմ, բայց Իվանիշվիլիի հետ չեմ աշխատել, չէ՞: Որպեսզի ես համեմատական անցկացնեմ, պետք է համեմատության երկու օբյեկտների հետ ծանոթ լինեմ: Մեկին ես շատ լավ ճանաչում եմ, ընդունում եմ, հարգում եմ այդ անձնավորությանը` թե որպես անձնավորություն, թե որպես բարեգործ, թե որպես քաղաքական գործիչ, իսկ մյուսին չեմ ճանաչում, ու որպեսզի կարողանամ համեմատել, պետք է իմանամ Իվանիշվիլիի բոլոր հատկությունները:
Երեւանի «80’s Pub» ակումբը կցուցադրի Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհի» ֆիլմը:
Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:
Երգի խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է, երաժշտությունը` Սիրուշոյին է:
Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի այգիների ճակատագիրը կախված է անձրևների հաճախականությունից: Այդ պատճառով է, որ գյուղի գյուղատնտեսական նշանակության 400 հեկտար հողատարածքներից մշակվում է միայն 20 տոկոսը:
«Այս տարիքում ես պետք է դատարա՞ն գնամ, ինչո՞ւ: 1952-ից ես պետության լիազորն եմ, երբեք ոչ մի աշխատանքի մեջ ոչ մի թյուրիմացություն թույլ չեմ տվել, անունս անաղարտ եմ պահել, դարձել 80 տարեկան, որ հիմա դատարան կանչե՞ն: Սա՞ է իմ վարձը»:
Բաժնում` խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը` 21.5 սմ, իսկ շեղբինը` 10 սմ:
Գարնան գալը գյուղացու համար առաջին հերթին քրտնաջան աշխատանքի սկիզբ է նշանակում: Սերմացուն ու գյուղատնտեսական տեխնիկան թանկ է, ոռոգման ջուր չկա, բայց ձեռքերը ծալած նստելով էլ չի լինի:
Ուղեղի էներգետիկ «անվտանգությունն» ապահովելու համար անհրաժեշտ է գլյուկոզա։ Ընդ որում, ուղեղը ստանում է գլյուկոզան արյան հոսքի միջոցով, և բացարձակապես կապ չունի` կա՞ արյան մեջ ինսուլին, թե՞ ոչ։ Այնինչ մկանային և այլ հյուսվածքները երբեմն չեն յուրացնում գլյուկոզան` նույնիսկ ինսուլինի առկայության դեպքում։ Հայտնի է, որ եթե գլյուկոզայի մակարդակն արյան մեջ կրիտիկականից ցածր է, ապա մարդը կորցնում է գիտակցությունը։
Այսօր՝ մարտի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.41 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը փոքր-ինչ էժանացել է՝ 0,03%-ով կամ 0.13 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 350 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413.5 դրամ, վաճառքինը՝ 416.5 դրամ։
Մարտի 7-ին, 8-ին առանձին, 9-ին առավելապես արևելյան շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այսօր Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են Նախախորհրդարանի անդամներին և աջակիցներին, երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին:
Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:
Օձունում երեք ականջանի հորթ ու երկսեռ խոզ է լույս աշխարհ եկել: Խանվելյանների ընտանիքն արդեն տասնյակ տարիներ է՝ անասնապահությամբ է զբաղվում:
Ես չեմ պատկերացնում` ինչպես կարելի է անդառնալի համարել մի իրավիճակ, որը մեզ համար բացասական կլինի: Տա Աստված, որ միությունը կայանա, մասնակցող, անդամակցող պետությունները դիտարկեն իրենց ազգային ու պետական շահը մեկը մյուսի համատեքստում և ստանան: Կանդամակցի ՀՀ-ն ստեղծվող միությանը, թե ոչ, կոնկրետ մեր շահից է կախված: Կկայանա՞, թե՞ չի կայանա, այդ առումով ունեմ զուտ բարի մաղթանքներ:
Վլադիմիր Պուտինը չէր կարող չարձագանքել Ուկրաինայի իրադարձություններին, քանի որ չարձագանքելն ինչ-որ տեղ կլիներ բարոյական հանցանք սեփական սկզբունքների նկատմամբ, ուստի նա հետխորհրդային տարածքում իրականացնում է այն քաղաքականությունը, որը պետք է իրականացնի:
«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,- ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Դա մի ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի: Այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Մի բան եմ հասկացել եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ այդպես է մտածում՝ «պետք է արյուն թափած լինես կամ կոնկրետ ընտանիքին բարոյական վնաս տված լինես, որ մարդիկ այդպես թշանամաբար տրամադրված լինեն եւ զենքով գան, հարձակվեն տան վրա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Սյունիքում եւ Վայոց ձորում մենք այս ոլորտում հաջողված փորձ եւ արդեն ձեւավորված ավանդույթներ ունենք: Ձեր կողմից նշված ծրագրերը վերջին ժամանակահատվածի լավագույն օրինակներն են
Մարտի 4-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1957 թ. ծնված Էմմա Ս.-ն, 1988 թ. ծնված Խանում Ա.-ն և 2007 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 6-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների նիստում հայտարարել է, թե Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պատրաստ են սկսելու Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու աշխատանքները:
Կոնստանտինովն ընդգծել է, որ իրենք հստակեցրել են իրենց դիրքորոշումը, և այժմ իրենց համար կարևոր է Ռուսաստանի արձագանքը դրա նկատմամբ: