Զարիֆը հերքել է, թե Սիրիան Իրանի միջոցով ցանկացել է հրթիռներ ուղարկել Գազա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ջակարտայում լրագրողների հետ զրույցում հերքել է Իսրայելի այն հայտարարությունը, թե Թեհրանը սիրիական հրթիռներն ուղարկել է Գազայի հատված:
Զարիֆը հայտարարել է, որ այդ մասին հրեական պետության ներկայացրած մեղադրանքները կեղծիք են և չեն համապատասխանում իրականությանը. «Սիրիան ներկայումս զենքի սուր կարիք ունի, ինչի համար էլ անտրամաբանական է նրա կողմից այլ երկրներ զենք արտահանելը»:
Նշվում է, որ չորեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լոս Անջելեսում հայտարարել էր, որ իսրայելական ռազմածովային ուժերը բաց ծովում կալանել են մի նավի, որը մաքսանենգ ճանապարհով Իրանից զենք էր փոխադրում Գազայի հատվածի ահաբեկչական խմբավորումներին: