Բաժիններ՝

Տիմոշենկոն ու Մերկելը քննարկել են Ղրիմի հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշնեկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Ղրիմում Ռուսաստանի կողմից իրավիճակի էսկալացմանը:

Այս մասին հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ Տիմոշենկոյի ու Մերկելի հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոնգրեսի շրջանակներում: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահ, Գերագույն ռադայի՝ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Նեմիրյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս