Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
Ամերիկյան ռազմանավին ուղեկցել է Թուրքիայի առափնյա պաշտպանության մոտորանավակը:
Միջադեպը գրանցվել է դեռևս մարտի 6-ին, սակայն զինվորականներն այդ մասին հայտարարել են միայն այժմ:
Դրա նպատակը ռուսական գազի մատակարարումներից այդ երկրների ունեցած կախվածությունը նվազեցնելն է:
Նման որոշում է կայացրել Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը:
Բաշբուղն ազատության մեջ է հայտնվել 26 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո:
Տիմոշենկոն Բեռլին ժամանել է Դուբլինից, ուր նա մարտի 6-7-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը առիթների դեպքում հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց քաղաքական հարցեր չեն քննարկում:
Wall Street journal-ը կազմել եւ հրապարկել է այն ընկերությունների տասնյակը, որոնք մեծ եկամուտներ են ստացել ռազմական տեխնիկայի վաճառքից:
Apple-ի սարքեր օգտագործողները կարող են հասնելիություն ունենալ iMac-ի կամ iPad-ի ֆայլերին` կենսաչափական ստուգման աուտենտիֆիկացիայից հետո:
Ուկրաինայի կառավարությունը մոտ ապագայում կարող է գնալ բյուջետային ծախսերի կրճատման, ինչը կազդի նաեւ շարքային քաղաքացիների կյանքի վրա:
Հնարավոր է՝ Աբրահամի թիմը կաշառել է մրցավարներին: Մենք չենք ընդունում արդյունքը եւ բողոքարկել ենք մրցավարների որոշումը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, որը գոտին տանուլ տվեց Արթուր Աբրահամին:
«Լավ, հասկացանք հիմնադիր, բայց առավելությունն ինչո՞ւմն է, կարող է հիմնադրին ավելի շատ հարվածներ է գալու, քան տասներորդին, ով մշակված միությանն է միանում: Ո՞վ ասեց, որ առավելություն է… որևէ մեկը բանական պատասխան չտվեց, թե դա ի՞նչ է: Ի՞նչ է դա տալու՝ զեղչեր են անելո՞ւ հիմնադիր անդամներին, յուրահատուկ մոտեցումներ են լինելու, Ղարաբաղի անկախությունն են ճանաչելու, ի՞նչ են անելու»:
«Պուտինի մամլո հայտարարությունը պարզապես Ռուսաստանի ռազմավարության հերթական քայլն է` փորձելու համոզել աշխարհին, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և երկրի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` էթնիկ ռուսների իրավունքների համար, և Մոսկվայի գործողությունները դրա պատասխանն են: Սա բացարձակ կեղծիք է և ճշմարտության կատարյալ խեղաթյուրում»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին:
Չեմ կարող ասել, իրեն հարցրեք, հարցրեք` համարձակություն կունենա՞ Իվանիշվիլի դառնա, թե՞ չէ: Համեմատությունն ինձ համար ճիշտ չէր: Ես Իվանիշվիլիին էլ լավ չեմ ճանաչում, բայց ինքը Վրաստանում լուրջ նպատակների հասավ, ու ես չեմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի անցնել այն, ինչ Իվանիշվիլին անցավ:
Ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան ընդհանրապես կորցրել է հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, թերևս, շատ պարզունակ կհնչի և չի արտահայտի իրականությունը:
Մթերային խանութի գողությունը բացահայտվեց «տաք հետքերով»:
Գյումրիի ծննդատունը հայտնվել է ֆինանսական դժվարին կացության մեջ: Աշխատավարձերի ուշացումից գոյացած պարտքերի ու այլ դժվարությունների պատճառով կառույցում սկսվել են հաստիքային կրճատումներ, ինչն էլ դժգոհությունների պատճառ է դարձել:
Մարտի 3-7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,737,824 ԱՄՆ դոլար 413.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,411,181 ԱՄՆ դոլար 414.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 38,550,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, ճանապարհի վատ լուսավորության հետևանքով, բախվել է ճամփեզրին կայանված բեռնասայլակին, որն էլ դիպել է 1988 թ. ծնված Արտյոմ Ե.-ին
«Գոքորը, որ դաժե մի բաժակ խմում էր, ոնց որ 10 շիշ խմած լիներ, էնքան էր խմում, որ մոտն արդեն «գարյաչկա էր» լինում: Մի բաժակ պիվայից անջատվում էր»,-օրերս Գյումրիում դանակի բազմաթիվ հարվածներից սպանված Լիանա Մանուկյանի եղբայրը մեզ հետ զրույցում այսպես է նկարագրում փեսային, որը դաժանաբար սպանել է քրոջը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
Տարվա այս ժամանակահատվածում խոշոր և մանր եղջերավոր անասունների մոտ առաջանում են դաբաղ և բռոցիլոզ հիվանդությունները:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները մեզ հայտնեցին, որ այդ վարչական տուգանքները փաստաբանների միջոցով կբողոքարկեն, բայց եթե ստիպված էլ լինեն վճարել, դա կարվի «Դ!ԵՄ ԵՄ»-ի կողմից՝ հերթական ակցիայի ժամանակ, 10 և 20 դրամանոց կոպեկներով։ Ակտիվիստները նշում են, որ տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանները անհարգի ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ և գուցե դատական հայց ներկայացվի հենց ոստիկանների դեմ։
Երեւանի Տերյանի փողոցում գտնվող «Լա-Սկալա» ակումբում, մարտի 6-ի կեսգիշերին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել հաճախորդի ու աշխատակիցների միջեւ: Նրանք վիճաբանության են բռնվել, որին հաջորդել է ծեծկռտուքը:
«Միասնության անհրաժեշտությունն այսօր առավել քան մեծ է, դրան սպասում է նաև հանրությունը: Մեր համագործակցությունը պետք է հենված լինի փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հավելեց, որ պատվեր կատարող «դհոլների»՝ գործընկերային հարաբերությունների մեջ սեպ խրելու բոլոր տեսակի փորձերն անհաջողության են մատնվելու:
Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 12.55-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ:
«Մեղրեցիները միշտ կարողացել են օգտվել Մեղրի գետի ձկնային պաշարներից, իսկ հիմա Մեղրի գետում մի ճիճու անգամ դուք չեք գտնի: Գետում ձկների պոպուլյացիան միշտ նորմալ իրականացվել է, իսկ այսօր հանքարդյունաբերության հետևանքով գետում հայտնված թունավոր նյութերի պատճառով վերացել է գետի կենսաբազմազանությունը, աղտոտվում է բնակիչների ոռոգման ջուրը, ծանր մետաղներով են լցվում մեր այգիները»: