
Թուրքիայում մեկ օրում ընդդիմադիր կուսակցության շարքերը լքել է 500 մարդ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա նահանգում մեկ օրվա ընթացքում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) շարքերը լքել է միանգամից 500 անդամ: Նրանց թվում են հայտնվել ԺՀԿ-ի նահանգային ղեկավարի տեղակալներ Մուսթաֆա Չեթինն ու Մեհմեթ Աթմաջան:
ԺՀԿ-ի շարքերը լքածներն իրենց դժգոհությունն են հայտնել կուսակցության վարած քաղաքականության, ինչպես նաև նրա որդեգրած նախընտրական ռազմավարության հանդեպ: Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները նշանակված են մարտի 30-ին:
Թուրքական թերթը հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող ԺՀԿ-ի շարքերից միանգամից 500 հոգու հեռանալը համեմատել է կուսակցությունում մեծ երկրաշարժի գրանցման հետ: