Ֆրանսիայի ԱԳՆ-ը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Պուտինի շրջապատի հանդեպ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ արդեն իսկ հայտարարված պատժամիջոցներին կարող են հաջորդել նորերը:
Ֆաբիուսի խոսքերով՝ դրանք առնչվելու են ռուս գործարարներին ու Վլադիմիր Պուտինի շրջապատին: Ֆաբիուսն ընդգծել է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կսահմանվի այն դեպքում, եթե ձեռք չբերվեն արագ արդյունքներ: Նա հրաժարվել է ներկայացնել այլ մանրամասներ:
Փոխարենը Ֆաբիուսը հայտարարել է, որ ֆրանսիական կառավարական պատվիրակությունը Պարօլիմպիական խաղերի համար չի ժամանի Սոչի, ինչպես որ պլանավորված էր սրանից առաջ: