
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 7-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1950 թ. ծնված Ա. Տ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն