Բաժիններ՝

ԱԱԾ-ն վերացրել է ապացույցը. պաշտպանական կողմը դժգոհ է

Շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի դեմ գործով  հաջորդ դատական նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրական ճառի հրապարակմամբ:

Այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրեց իր կողմից ԱԱԾ ներկայացված հարցման պատասխանը: Ամբաստանյալի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը դիմել էր ԱԱԾ ՝ խնդրելով իրեն տրամադրել տուժողի ու ամբաստանյալի խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունը:

Ըստ տուժողի ցուցմունքի՝ ԱԱԾ-ն իր հագուստի վրա ձայնագրող սարք էր ամրացրել:   Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ ըստ ԱԱԾ-ից ստացված պատասխանի, ձայնագրությունը վերացվել է:   «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Սամվել Հովհաննիսյանը նշել է , որ «իրավունք չունեին վերացնել ապացույցը, պետք է ներկայացնեին քննիչին»:   Ուստի` պաշտպանի գնահատմամբ` «ինչն իրենց պետք է եղել, ներկայացրել են, իսկ ինչը, ըստ իրենց, կարող էր վնասել գործին, չեն ներկայացրել»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս