Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի անքակտելի մասը. Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Քեմալ Այդինը հայտարարել է, որ Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի անքակտելի մասը: Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Այդինն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի հետ հանդիպման ժամանակ:

Դրա ժամանակ կողմերը մանրակրկիտ քննարկել են Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը, ինչը մասնավորապես վերաբերում է Ղրիմում իրադարձությունների զարգացմանը: Այդինը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը՝ կապված Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հարգանք ցուցաբերելու հետ:

Թուրքիայի ու Ուկրաինայի փոխարտգործնախարարները պայմանավորվել են նաև նոր ազդակ հաղորդել թուրք-ուկրաինական գործընկերության հետագա զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31