
Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասն Ուկրաինայի հետ կստորագրվի մոտ ժամանակներս. Մերկել

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվելու է առաջիկա օրերին կամ առաջիկա շաբաթներին:
Մերկելն ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը արժանի մոտեցում է ցուցաբերում այդ համաձայնագրի ստորագրմանը: Մերկելը նկատել է, որ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի (խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու) վերաբերյալ անցկացվելու են հավելյալ խորհրդակցություններ՝ խուսափելու համար Ռուսաստան ուկրաինական արտահանման վրա դրա բացասական հետևանքներից: