«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված նոյեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի՝ մասնակի և թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի և թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.53 %-ով կամ 2.5 դրամով։
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:
Հիփոթեքային վարկ երիտասարդ ընտանիքների համար. ՀՀ կառավարության ծրագիրը նորություն չէ մեր իրականութան մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած պլաստիկ վիրաբույժ Արսենի մասին (Սոս Ջանիբեկյան), ով անկախ իր կամքից հայտնվում է իրեն «բռնել» փորձող երեք կերպարի ձեռքում: Ժիրայր Տարունցը (Հովհաննես Ազոյան) ընկած է նրա հետեւից, որպեսզի համոզի իր «ընկերոջ» համար անօրինական պլաստիկ վիրահատություն կատարել, լրագրողուհի Տաթեւը (Թամարա Պետրոսյան) Արսենին հետևում է՝ հոդված պատրաստելու նպատակով, իսկ ԱՄՆ գործակալ Ժասմինը (Սաթի Ջանիբեկյան) հասարակ աղջկա կերպարով վերահսկում է Արսենին, որպեսզի նա ոչ մի անօրինական քայլ չկատարի:
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր են ստացվել նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:
Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է, որի հետ ունենք մոտ 7500 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահմաններ:
«Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակը առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա: Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաև արտախորհրդարանական ուժերին», – ընդունելով Հայաստանի Սոցիալիստական կուսակցության անդամներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը:
ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Ուրիխանյանը։
Երկօրյա այցով այսօր Իրաք ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ:
Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞ւմ եք նախագահի պաշտոնում տեսնում, գուցե հենց Հովիկ Աբրահամյանի՞ն, Գ.Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ, բացի նրանից՝ տեսնում եմ ցանկացած մարդու, ով մտածում է իր ժողովրդի մասին»: Հարցին՝ անգամ Գ.Ծառուկյանի՞ն, նա պատասխանեց՝ «Ինչու՝ ոչ: Ցանկացած մեկին, ով երբ գիշերը գլուխը դնում է բարձին, աչքի առաջ կանգնում են 82 հազար սոված մարդիկ: Այդ մարդուն էլ տեսնում եմ ՀՀ նախագահ»: «Այդ թվում նաև ձե՞զ»՝ հետաքրքրվեց լրագրողը. «Ինձ էլ, ձեզ էլ, ցանկացածին, ով հանգիստ նանիկ չի անում գիշերը»,- պատասխանեց նա:
Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահի դերը:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ մեր հասարակությունը բավականին տարբերվում է Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի հասարակություններից. «Ես ուզում եմ՝ որքան հնարավոր է շուտ մենք մտնենք Մաքսային միություն, և մեր հասարակությունը հենց այդ տարբերությունները բավականին արագ տեսնի: Ինչ վերաբերում է Ոստիկանությանը, որոշակի վատթարացում եմ ես այս առումով կանխատեսում, որովհետև, եթե նախկինում, նույն Ասոցացման պայմանագրի հետ կապված, թեկուզ ձևական տեսակետից, Ոստիկանությունը, իրավապահ մարմինները որոշակի առումով իրենց սաստում էին, որովհետև գտնվում էին Եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների մանրադիտակի տակ և որոշակի գրանտներ էին ստանում, հիմա, այս առումով, ես կարծում եմ` վատթարացում միանշանակ լինելու է»:
Ռոուհանին հնարավոր է համարել բանակցությունների արդյունքներով բազմակողմ համաձայնագրին հասնելը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1969 թ. ծնված Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարևանությամբ գտնվող, 1946 թ. ծնված Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը:
Հենց Դաշնակցային պետությունը դարձավ այն հիմքը, որն արդյունքում մեզ հնարավորություն տվեց անցում կատարել ԵՏՄ-ի ձևաչափով բազմակողմ ինտեգրման:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պարտավորեցվել է հերքել «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու և զրպարտության համար:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Պուտինն ասել է պատրաստվել 10 տարվա պատժամիջոցների:
Նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
«Սահմանամերձ գյուղերի մասին օրենքը երկարարեց երեք ամիս, որովհետև ասում եմ՝ վեց խմբակցություններով դիմել ենք, գնանք համատեղ քննարկելու, մարդիկ չեկան: Բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատել, նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել: Սա է»,- ասաց Գ.Սահակյանը:
«Եթե օդաչուները գտնվեին ադրբեջանցիների ձեռքում, ապա հիմա նրանք դրանից շոու էին սարքել: Մեր կարծիքով իրենք էլ չեն կարողանում գտնեն մեր օդաչուներին»:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի նոր զեկույցում:
Յըլդըզը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ այդ նախագծի իրագործման հնարավորություն ընձեռելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել իր փաստարկների բացակայությունը։
«Ես դատապարտում եմ յուրաքանչյուր բռնություն և տվյալ բռնությունը: Մենք սատարում ենք ՀՀ ԱԺ և կառավարության դիրքերը, և հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
«Հիմա որ ասեմ՝ կասեն Հովիկ Աբրահամյանին եկել է պաշտպանելու: Հովիկ Աբրահամյանը եկել է մի հատ ծակ գրպանի է հանդիպել, որից ամեն ինչ թալանել, կերել են տզրուկները: Մի հատ հարցրեք այդ տզրուկներին՝ 4.5 միլիարդը, որ վերցրել եք այս 6 տարում, որ 3.5 միլիարդ հենց այնպես վերցրել եք, 3.5 աշխատանքային տեղ ստեղծե՞լ եք ՀՀ քաղաքացու համար, որ ձեզնից զզված երկիրը չլքի գնա: Կամ՝ եթե մի բան արել եք, մտցրեք հաշվետվության մեջ, հաշվետու եղեք: Ո՞նց կարելի է՝ ոչինչ չանելով միլիարդներ կուտակել ընչազուրկների հաշվին ու երկրում էլ ունենալ 82 հազար սոված մարդ: Իրական թվերն ավելի սարսափելի են: Եթե սուս ու փուս մնանք, ավելի խայտառակ բաներ կանեն, որովհետև սրանք ամեն ինչի ընդունակ են»: