Ջեռուցման շրջանն արդեն սկսված է: Նոյեմբերի 15-ից սկսած բոլոր ուսումնական հաստատություններում օրենքով պետք է արդեն ջեռուցում ապահովվի:
Համաշխարհային բանկը 75մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ ստորագրությամբ չի որոշվում՝ նույն անձն է ստորագրել, թե ոչ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մեղրաշեն գյուղի 52-ամյա տղամարդու դին հայտնաբերել են տանը հարակից խորդանոցում՝ առաստաղից կախված վիճակում:
2014 թ. նոյեմբերի 14-ի դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանի մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Դավիթ Խաչատրյանի առողջությանը դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում պարզվել են կատարված հանցագործության դրդապատճառները, բոլոր հանգամանքները։
Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.:
Ընդգծվում է, որ կոնվենցիան նատեսված չէ հայրենիք վերադառնալուն պես բանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար:
«Մեր ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս բարձրաձայն և պաշտոնապես հայտարարել, որ վերջին 40 տարիների ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնում ստեղծված դպրոցն այսօր հավասարը չունի աշխարհում, և մենք համոզվեցինք, որ դա ո՛չ ռեժիմից է, ո՛չ սոցիալական պայմաններից և ո՛չ էլ մութ ու ցուրտ տարիների հետևանք է, այլ պարզապես այս դպրոցի մանկավարժներն անսահման նվիրյալներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը:
ՀՀ կառավարությունն այսօր նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը:
Այսօր Չառլզն այցելել է Լոնդոնում գտնվող հայկական Սուրբ Եղիշե եկեղեցի:
Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը: Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17: 30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հարկադիր կատարման ծառայությունում ստացված դիմումներից պարզվել է, որ մի քանի քաղաքացիներ կատարողական վարույթներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարները վճարել են նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանին, ով իր ծառայության ընթացքում սեփական հայեցողությամբ տնօրինել է այդ գումարները և պահանջատերերին չի փոխանցել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի 49 շենքի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Հ.-ն:
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեինն Իսլամաբադում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնկացությամբ տեղի ունեցած վթարի գործի քննությունը: Դատարանում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարայանի ներկայացրած դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ չի վարի ռուսաստանցի վարձկանների ու ահաբեկիչների հետ:
Ինչպես երևում է, ֆինանսական շուկայի խաղացողները, կանխատեսելով դրամի հետագա արժեզրկում, չեն ցանկանում հրաժարվել իրենց մոտ եղած արտարժույթից (մասնավորապես, ԱՄՆ դոլարից)։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, քաղաքացու ծանուցումը պետք է կատարվի հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։
Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։
Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ուկրաինան 2010 թվականին որոշել է վարել ոչ բլոկային քաղաքականություն ու ցայժմ չի փոխել իր դիրքորոշումը:
Լավրովի խոսքերով՝ «Ժնևյան ձևաչափը» իմաստ ուներ այն ժամանակ, երբ չկար ուղիղ երկխոսություն Կիևի ու հարավ-արևելքի միջև:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է Զարուհի Հովհաննիսյանի որդին` 14-ամյա Էդմոն Սիմոնյանը, որին ևս վիրահատել էին մի քանի օր առաջ: Երեխան այժմ ապաքինվում է: