Պուտինը ցանկանում է իշխել մինչև 2024 թվականը. Բորիս Նեմցով
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է շարունակել պատերազմն ու ողջ աշխարհի հետ հակամարտությունը՝ անտեսելով երկրի տնտեսական խնդիրները: Նեմցովն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում.
«Պուտինն ասել է պատրաստվել 10 տարվա պատժամիջոցների: Գործնականում այդ հայտարությունը վկայում է այն մասին, որ Պուտինը շարունակելու է պատերազմն ու համայն աշխարհի հետ հակամարտությունը, ինչպես նաև անտեսել պատժամիջոցները, որոնցից տուժելու է երկրի տնտեսությունն ու երկրի քաղաքացիները:
Նա ցանկանում է իշխել մինչև 2024 թվականը, և որ գոյություն չունի 2018 թվականին իր իրավահաջորդի հարց: Մենք ապրում ենք նոր իրողությունում: Այդ իրողությունը երկրորդ Սառը պատերազմն է»: