Դոլարի նոր ռեկորդը՝ 418 դրամ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.53 %-ով կամ 2.5 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1.5 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը հասել է 417 դրամի, վաճառքինը՝ 420 դրամի։