
ԵՏՄ-ի ստեղծումը չի վերացնում Ռուսաստանի ու Բելառուսի Դաշնակցային պետության այժմեականությունը. Կարասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ի ստեղծումը չի վերացնում Ռուսաստանի ու Բելառուսի Դաշնակցային պետության այժմեականությունը: Այս մասին Մոսկվայում Դաշնակցային պետության ստեղծման 15-ամյակին նվիրված ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը.
«Հենց Դաշնակցային պետությունը դարձավ այն հիմքը, որն արդյունքում մեզ հնարավորություն տվեց անցում կատարել ԵՏՄ-ի ձևաչափով բազմակողմ ինտեգրման: Մենք չպետք է մոռանանք այդ մասին: Դաշնակցային պետությունը շարունակում է առաջնորդի հատուկ նշանակություն պահպանել ինտեգրման գործընթացների համար:
Անցած 15 տարվա ընթացքում ռուս-բելառուսական ինտեգրումը դարձավ անդառնալի, ու բոլոր զգացին դրա անկասկած առավելությունը: Դաշնակցային պետությանը հաջողվեց առաջ ընթանալ երկկողմ համագործակցության խորացման ճանապարհով: 1999 թվականին գործարկած գործընթացների շնորհիվ մեր երկրներին այսօր չեն բաժանում սահմաններն ու մաքսային արգելքները»: