
TANAP-ը գլոբալ բնույթի նախագիծ է. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագիծը հանդիսանում է քայլ՝ ուղղված եվրոպական երկրների, ինչպես նաև Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքերով՝ ներկայումս գոյություն ունեն նախագծեր, որոնք կրում են գլոբալ բնույթ, և TANAP-ը դրանցից մեկն է. «TANAP նախագծի իրագործումը լուրջ քայլ կդառնա էներգետիկ անվտանգության խնդրի լուծման մեջ»: Յըլդըզը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ այդ նախագծի իրագործման հնարավորություն ընձեռելու համար: