Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ: Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը դիպուկահար:
Երեւանում «Հին Էրիվան» ռեստորանի մոտ, նոյեմբերի 20-ի կեսգիշերին թեժ սկանդալ է տեղի ունեցել մի խումբ աղջիկների ու ոստիկանների միջեւ:
Նուռը քաղցր պարունակող այն եզակի մրգերից է, որոնք թույլատրվում են, նույնիսկ օգտակար են դիաբետով հիվանդների համար: Օրվա ընթացքում 4 անգամ կես թեյի գդալ նռան հյութ խմելով՝ հնարավոր է զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը:
Արարատի մարզի Ջրահովիտի գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտները թունավորվել էին ջրից:
Լիմոնի մեջ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում, ինչը լիմոնը դարձնում է անփոխարինելի միջոց իմունիտետի ամրապնդման համար: Այս ցիտրուսի կազմի մեջ մտնում է նաև կալցիում, որը նպաստում է ուղեղի արագ աշխատանքին և նյարդային համակարգի գործունեությանը: Այն օգնում է նաև կարգավորել արյան ճնշումը: Արդյունքում՝ ստանում ես էներգիա, մաքուր մաշկ, ուժեղ իմունիտետ և ուշադրություն:
Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի մարման ժամանակ կարող է գանձվել կառավարչի կողմից սահմանված մարման վճար
Բիլ Գեյթսն ընթերցանության մեծ երկրպագու է: Բիլ Գեյթսը համոզված է, որ ամեն օր քնելուց առաջ ընթերցանությունը մարդուն փրկում է սթրեսներից: Նա օրվա ընթացքում նվազագույնը մեկ ժամ կարդում է:
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը համոզված է, որ Ռուսաստանը «տապալվելու» է Արևմուտքի կողմից և որպես պետություն` փլուզվելու է, ուստի այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է հարմարվի իրավիճակին, այլ մշակի երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր:
Ողբերգական այս միջադեպի մասին խոսելիս՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր պահ: Առաջինը. այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիեւի վարչակարգը գնալով ավելի ագրեսիվ է գործում, գնալով ավելի քիչ է մտածում միջազգային հանրության կարծիքի մասին:
Վահե Հակոբյանն առաջարկում է զգալի փոփոխություններ մտցնել տրանսպորտի ոլորտում՝ մարդատար մեքենաների վրա տեղադրելով վազող տող, այսինքն՝ վազող տողի վրա նշել երթևեկության ուղին, նստատեղերի քանակը և ըստ անձի՝ սակագին. «Այդ գաղափարի վերաբերյալ ես արդեն իսկ հանդես եմ եկել ինտերակտիվ և տեխնոգեն հաղորդաշարերի շրջանակներում: Ասեմ, որ մի քանի ամիս շարունակ ես, տեղադրելով այս սարքն իմ սեփական մեքենայի վրա, մեքենաս հանդես բերելով իբրև տաքսի, փորձել եմ հասկանալ մարդկանց արձագանքն այս մեթոդին:
«Գիրքը մի քիչ մարդկայնացվել է, չգիտեմ՝ դրանից ավելի շահեկան է դարձել, թե ոչ, որովհետև երբ սուբյեկտիվ տարրն է ավելանում, դրանից գիտականությունը միշտ կորչում է, բայց դրա փոխարեն՝ դարձել է ավելի մարդկայնորեն ընկալելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի մասին:
«Շատ կարևոր է նաև, որ մենք, օրինակ, գիտենք Ռուսաստանի ոչ այնքան ստվերային նպատակները: Նրանք երբեմն բարձրաձայում են այդ նպատակների մասին ու նվաստացնում են իրենց գործընկերներին: Այսինքն՝ մենք գնում են մի երկիր, որտեղ մենք լինելու ենք 4-րդը: Մեզ տանում են մի տեղ, որտեղ մենք լինելու ենք ամենակրտսերը, ամենաանտեսվածը, ամենաքիչ հարգվածը: Իհարկե, դա մեզ համար ցանկալի չէ: Մենք չգիտենք այնտեղ մեզ ինչ է սպասվում, նախորդ 200 տարվա փորձը մեզ ցույց է տալիս, որ բռնկումներ լինում են»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երևան – Իջևան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն – Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում և Բերդ – Նավուր – Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։
ԲԳՎ ստանալու համար Շիրակի մարզպետարան ներկայանալու ծանուցագիրը շահառու ընտանիքին հասցվելու է փոստային բաժանմունքի միջոցով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-19:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes-G մակնիշի 85 ՏԼ 888 համարանիշի և Nissan Murano մակնիշի 14ՍՍ 925 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.44-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Շերամի փողոցի թիվ 23 շենքի բնակիչ Գ. Փ.-ը (ծնվ. 1991 թ.):
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ 12 կետերի շուրջ բանակցելու՝ իշխանությունների կողմից արված առաջարկը ոչ իշխանական ուժերի կողմից մերժելը ամենաճիշտ քայլ էր: Նա հիշեցրեց, որ 12 կետերը դեռևս ամռանը ներկայացվել են կառավարությանը, և, ըստ էության, կառավարությունը ոչ մի կետ չկարողացավ լիարժեք կատարել:
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են վառելափայտ բաժանել տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է: Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վրեժ Ա.-ին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ, 1992թ. ծնված Վալերիկ Թամամյանին եւ 1995թ. ծնված Սեւադա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրար հետ նախնական համաձայնության գալով`2014թ. հունիսի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի հանգանակության փոսից հափշտակել են 6540 դրամ ընդհանուր արժեքով մետաղադրամներ:
Սերժ Սարգսյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելը և լսել ֆորումի նպատակների իրագործման ուղղությամբ հանդիպման մասնակիցների ծրագրերն ու առաջարկությունները:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն չի հավատում մեղադրողի խոսքերին, քանի որ իր մոտ տպավորություն է, որ նախօրոք համաձայնեցված է այս սցենարը, ինչը պայմանավորված է նրանով, որ նախորդ դատական նիստի ընթացքում մերժել է մի միջնորդություն, որը չի կարծում, որ այլ դատավոր այլ դատական նիստի ընթացքում կարող էր մերժել.
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 166300 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձը աճել է 7.8%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանին Ավան թաղամասում անհայտ անձինք ծեծի են ենթարկել:
ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության հայտարարությունը Մշտական խորհրդի նիստին Նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես եկավ հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուսումնական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանը՝ հայկական կողմը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձգության տակ պահելով տեղանքը: