Բաժիններ՝

Ռուսաստանը 400 միլիոն դոլարով կրճատել է ամերիկյան պարտատոմսեր գնելը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը սեպտեմբերին 400 միլիոն դոլարով կրճատել է ամերիկյան պարտատոմսեր գնելը՝ դա նվազեցնելով մինչև 117.7 միլիարդ դոլարի: Այս մասին նշված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունում:

Դա առաջին կրճատումն է՝ սկսած մայիս ամսից: Օգոստոսին Ռուսաստանի ձեռքում է գտնվել 118.1 միլիարդ դոլարի արժեթուղթ, հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 114.5 միլիարդ դոլար, հունիսին՝ 113.9 միլիարդ դոլար, իսկ մայիսին 111.4 միլիարդ դոլար: Մարտի դրությամբ այն կազմել է 100.4 միլիարդ, իսկ 2013 թվականի հոկտեմբերին՝ գրեթե 150 միլիարդ դոլար:

Ամերիկյան պարտատոմսերը գնողների թվում առաջատարը Չինաստանն է՝ 1.27 տրիլիոն դոլար, երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 1.22 տրիլիոն դոլար, իսկ երրորդ տեղում Բելգիան է՝ 354 միլիարդ: Ռուսաստանը 12-րդ տեղում է: ԱՄՆ-ի պետպարտատոմսերը երկրի ֆինանսների նախարարության թողարկած արժեթղթերն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս