
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը. Պայետ

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, թե Կրեմլին 100 տոկոսանոց երաշխիք է անհրաժեշտ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու համար:
Պայետը հայտարարել է, որ օտար գործընկերները չպետք է հուշեն Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսը, և որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը. «Դա այն հարցը չէ, որը կարող են որոշել ԱՄՆ-ը, Եվրոպան կամ Ռուսաստանը: Դա պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը»: