Բաժիններ՝

«Դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ» ձերբակալվածը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Հայտնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի ՁՊՎ հանդիպել է ձերբակալված Դ. Ա. Հարությունյանին:

Առանձնազրույցի ընթացքում պարզվեց, որ ձերբակալվածը ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու րոպեից 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Հացադուլ և ջրադուլ հայտարարելու որպես պատճառ ձերբակալվածը հայտնեց, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջում է անհապաղ իրեն ազատ արձակել և պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտեր, բայց առերեսման դեպքում կճանաչեր:

Դ. Հարությունյանը դեպքի հետ կապված պարզաբանեց, որ 17.11.2014թ-ին մոտ ժամը 06.00-ից մինչև 06.30 ընկած ժամանակահատվածում առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, իրենց տուն են ներխուժել քաղաքացիական հագուստով 15-20 անձ:

Դ. Հարությունյանը միաժամանակ ներկայացրեց, որ ինքը հանդիսանում է հոգեկան հիվանդ և հաճախակի է բուժօգնություն ստանում`ապաքինվելու նպատակով համապատասխան հաստատությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության կայքում լուր էր տեղադրվել, ըստ որի՝ նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով հայհոյանքներ:

Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:

Ոստիկանության երկու ծառայողներ դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից և ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»:

Դավիթ Հ.-ն ձերբակալված է:

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս