Բաժիններ՝

Ադրբեջանցիները ԵԱՀԿ առաքելությանը արգելել են մոտենալ ուղղաթիռի անկման վայրին. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Ուղիղ մեկ շաբաթ առաջ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին դեռևս տեղեկություն չկա: Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից «Ազատությանը» փոխանցեցին, որ բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։

Երեկ ուղղաթիռի անկման վայր է փորձել այցելել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, կրկին՝ ապարդյուն։ Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ասել է, որ ադրբեջանական կողմը դիտորդներին արգելել է մոտենալ դեպքի վայրին։

«Ինչպես ցանկացած դիտարկման դեպքում, այս դիտարկման համար էլ նախապես հայտ է ներկայացվել զինվորականներին, նրանք են նախապատրաստում դիտարկումը, ինչի համար մի քանի օր է պահանջվում։ Այս դիտարկման հայտը մինչև ուղղաթիռի անկումն ենք ներկայացրել, այդ դեպքից հետո, բնականաբար, ես ցանկացել եմ դիտարկման կետը փոխել, բայց ադրբեջանական կողմում իմ աշխատակցի պատասխանն այն էր, որ այդ տարածքում իրավիճակը լարված է և հնարավոր չէ անվտանգության երաշխիքներ տալ, որը մեր աշխատանքի համար անհրաժեշտ է։ Դրա համար մենք որոշեցինք դիտարկումն անցկացնել նախապես պլանավորված տեղում, իսկ ուղղաթիռի մասով ես բանակցությունները շարունակում եմ», – ասել է Կասպշիկը, ով երեքշաբթի օրը մասնակցում էր շփման գծում անցկացված դիտարկմանը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս