
Վաղը Եռաբլուրում տեղի կունենա զորավար Սեպուհի աճյունասափորի ամփոփումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ցեղասպանության 100-ամյա շրջանակներում վաղը Եռաբլուրում տեղի կունենա զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորի ամփոփումը:
«Հայրենիք է վերադարձվում 19-րդ դարի 20-րդ դարի սկզբին մեր ազգային-ազատագրական պայքարի և առաջին բանակի նվիրյալներից մեկի՝ զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունը: Զինվորական Եռաբլուր պանթեոնում տեղի կունենա աճյունասափորի ամփոփումը»,- ասաց նա՝ նշելով, որ Առնո Բաբաջանյան համերգասրահում էլ տեղի կունենա ցերեկույթ և առաջարկեց մասնակցել դրան: