
«Իսլամական պետության» զինանոցը կբավականացնի մինչև երկու տարի ինտենսիվ մարտեր մղելու համար. զեկույց

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորումն ունի զենքի ու զինամթերքի բավականաչափ պաշարներ, որպեսզի նա մարտեր մղի 6 ամիս: Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ-ի համար պատրաստված զեկույցում:
Փաստաթղթում նշված է, որ «Իսլամական պետության» զինանոցը բավական է նրա համար, որ 0.5-2 տարվա ընթացքում շարունակեն ռազմական գործողությունները՝ չնվազեցնելով դրանց ինտենսիվությունը: Մասնավորապես, զինյալների տրամադրության տակ կան Т-55 ու Т-72 տանկեր, ամերիկյան արտադրության բանակային ամենագնացներ:
Նրանք ունենք նաև ՀՕՊ-ի միջոցներ, որոնք ունակ են փոքր բարձրություններում կործանել թիրախները: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ավիահարվածները հնարավորություն են տալիս ոչնչացնել զինյալների ծանր սպառազինությունը:
Դրա հետ մեկտեղ փաստաթղթի հեղինակները նշում են, որ ավիահարվածները չեն հանգեցնում հրաձգային զենքի՝ գոյություն ունեցող էական պաշարների նվազեցմանը: Ակնկալվում է, որ զեկույցն այսօր կքննարկվի ՄԱԿ ԱԽ-ում: