Բաժիններ՝

Պարոն Գասպարյանը միայն շոուներ է կազմակերպում… Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Գասպարյանի մասին (տեսանյութ)

«Մենք նոյեմբերի 14-ին տեսանք այն նույն վարքագիծը, ինչ տեսել ենք միշտ նմանատիպ ակցիաների ժամանակ»,- «Որքանով են իրավաչափ ոստիկանության գործողությունները ակցիաների ժամանակ» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանգրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:

Ա. Հարությունյանը համաձայն է այն գնահատականների հետ, թե իրենք այս պահին գործ ունեն ոչ թե իրավապահ մարմինների հետ, այլ ինչ-որ «գործիքի», որի միջոցով փորձում են ճնշել ընդզման որևէ դրսևորում.

«Ես 1990-ականների վերջից տարբեր ակցիաների եմ մասնակցում, ու այդ էմոցիոնալ ֆոնը մեծանում է, ու սադրանքները ավելանում են միայն այն դեպքում, երբ այդ սադրանքները լինում են ոստիկանության կողմից, երբ արհեստական սահմանափակումներ են լինում և երբ դա չի արվում օրենքի սահմաններում: Այդ օրը որևէ իրավական պահանջ մեզ չի ներկայացվել: Այս ակցիաների ժամանակ անընդհատ ասում են, որ դուք սահմանափակում եք այլոց ազատ շարժվելու իրավունքը, բայց իրենք այդ օրը ցուցարարներից 2 անգամ ավել էին, և հիմնական սահմանափակողը իրենք էին, մայթերի հիմնական փակողն իրենք էին, որովհետև, պատկերացրեք՝ իրենց կազմվածքով մի 20 հոգի երբ մայթին կանգնում է, մայթն ամբողջովին փակվում է»:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ի ակցիայի ժամանակ ինքը ոստիկաններին խնդրում էրմի քանի աստիճան իջնել ներքև, որպեսզի բոլոր անցորդները անցնեն, բայց, ըստ Ա. Հարությունյանի՝ ոստիկանները Սահմանադրական դատարանի դիմացը «մաքրելու խնդիր ունեին»:

Ըստ նրա՝ այդ «տղայական», «քուչայական» բառապաշարով շփվելը նորից դրսևորվեց այդ օրը.

«Ես ոստիկաններից մեկին, որն ասում էր՝ պետք է լքես այս մայթը, ասում էի՝ լավ, այդ բարեփոխումներն ինչո՞ւ են ձեր կողքով անցնում, ո՞վ է ձեզ բարեփոխում, կամ ո՞վ է ձեզ դասախոսություններ կարդում, այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասում է՝ «ինչո՞ւ ես ափռ-ցփռ բերանդ բացում»: Սա ամենևին ոստիկանի բառապաշար չէ և ես համաձայն եմ, որ պարոն Գասպարյանը պարզապես շոուներ է կազմակերպում ամեն երեկո «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ՝ նշելով, որ մենք այլև չունենք այն ոստիկանությունը, որը մեկ տարի առաջ էր, մենք բարեփոխվել ենք… Իմ կարծիքով՝ միայն իրենց զգեստն է այստեղ փոխվում, հագուստը, հանդերձանքն է փոխվում և ուրիշ ոչ մի բան չի փոխվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս