 
                        Յանակիս Օմիրու. «Կիպրոսը և Հայաստանը պետք ընդհանուր ճակատ ձևավորեն ընդդեմ Թուրքիայի քաղաքականության»
 
                                    Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
Իր մայրենի լեզվով նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, խոսեց հայ և կիպրացի ժողովուրդների բարեկամությունից ու պետությունների միջև առկա գերազանց հարաբերություններից, ներկայացրեց Թուրքիայի բռնաճնշումները, Կիպրոսի տարածքի մի մասը օկուպացված պահելու մասին, ինչպես նաև ՀՀ-ի և Կոիպրոսի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ու միջազգային հարթակներում ջանքերի միավորման մասին:
«Չնայած այն բարդություններին, որ Անկարան առաջացնում է, Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում միմյանց ուժերը և օգտագործեն կիպրական և հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձևավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության»,- ասաց Յանակիս Օմիրուն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        