
Չիուաուա ցեղատեսակի շունը մեկ օրով «նշանակվել է» Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չիուաուա ցեղատեսակի Ֆրիդ մականվամբ շունը մեկ օրով «նշանակվել է» Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ: Դա տեղի է ունեցել կենդանիների համար քաղաքային ընդունելության աջակցման կամպանիայի շրջանակներում: Ֆրիդի տերը հաղթել է հատուկ կազմակերպված աճուրդում՝ վճարելով 5000 դոլար:
Շան համար նրա «աշխատանքային օրվա» ընթացքում նախատեսված է էքսկուրսիա Սան Ֆրանցիսկոյի տարածաշրջանով: Իր գործառույթների կատարման ավարտից հետո շանը քաղաքապետարանի մոտ կազմակերպվելիք հանդիսավոր միջոցառման ժամանակ կշնորհեն «կենսաթոշակային փաթեթ»՝ անկողին, խաղալիքներ և այլն: