Բաժիններ՝

Իշխող կուսակցությունը լքած Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը նոր կուսակցություն է ստեղծել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ով նախորդ տարվա դեկտեմբերին կոռուպցիոն սկանդալից հետո լքել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը, ստեղծում է քաղաքական նոր կուսակցություն:

Նոր կուսակցությունը ստացել է «Արժեքների շարժում» անվանումը: Կուսակցության ստեղծման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր: Ներկայումս Թուրքիայում հաշվվում է 75 քաղաքական կուսակցություն, որոնցից միայն 4-ն են ներկայացված երկրի խորհրդարանում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Իդրիս Նաիմ Շահինի հրաժարականը, հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը ձերբազատվել է սադրիչներից:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանի նախկին կուսակից Իդրիս Բալը խորհրդարանական ընտրություններից առաջ նոր կուսակցություն է ստեղծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930