Բաժիններ՝

Գագիկ Ջհանգիրյան. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքը կարող է նույնիսկ վտանգավոր լինել

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրինագիծը և հարակից օրենքների փոփոխությունները: Ըստ նրա՝ դրանց ընդունումը պայմանավորված է ապահովված գործարքների դերի էական բարձրացմամբ՝ վարկային ու ֆինանսական գործարքներ իրականացնելիս:

Ա.Մկրտչյանը նշեց, որ այս օրենքը կարգավորում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում առաջացող հարաբերությունները, սահմանում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմնի իրավասությունները, շարժական գույքին առնչվող իրավունքների վերաբերյալ գրանցման առանձնահատկությունները և դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պայմաններն ու կարգը:

«Պետք չէ թերագնահատել այս օրենքի նշանակությունը մեր երկրում»,- իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նա կոչ արեց կողմ քվեարկել օրենքին: Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ քաղաքացիաիրավական լրջագույն կոնցեպտ կա այս օրենքում:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ այս օրենքը կարող է նույնիսկ վտանգավոր լինել: Ըստ նրա՝ միջազգային կառույցներն ունեն օրենքների մշակված մոդելներ, բալվանկաներ, որ փորձում են նույն կերպ, առանց փոփոխության ընդունել տալ մեզ. «Բայց մենք ունենք բավականին կայուն, զարգացած օրենսդրական դաշտ և պետք է զգույշ լինել նման օրենքներ ընդունելիս»:

Կարդացեք նաև

Գ.Ջհանգիրյանը նշեց, որ խոսքը գնում է վարկային գումարով գնված մեքենաների մասին, որ մի օր անձը չի կարողանում վճարել վարկը, բայց մեքենան քանդում ու վաճառում է, որը քրեորեն հետապնդելի է: Սակայն, ըստ պատգամավորի, եթե մեքենան ամբողջությամբ իրենն է, կարող է սարից գլորել ցած ու, եթե որևէ մեկի կովը չսատկի դրա արդյունքում, չի կարելի ոչ մի բան անել՝ իր գույքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս